Մարիա Չանդիրյանն ու ամուսինը դստեր հետ Շրի Լանկայում նշել են ամուսնության 1-ամյակը

Պարուհի Մարիա Չանդիրյանը ամուսնու և նորածին դստեր հետ հանգստանում է Շրի Լանկայում: Զույգը երեկ նշել է ամուսնության 1-ամյակը: Մարիան ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է լուսանկարներով ու տեսանյութով:

Նշենք, որ զույգի դուստրը լույս աշխարհ է եկել այս տարվա մայիսին:

Հավելենք, որ պարուհին ամուսնացել է 2023 թվականի ամռանը: Մարիայի ընտրյալը խառը մենամարտերի մարզիկ Գագիկ Գրիգորյանն է։