Դուրս եկա զիբիլ թափելու, տեսա հարևանս լիքը տոպրակներով տուն էր բարձրանում, թուքս կուլ տվեցի ու շրջվեցի․․․2 օր էր հաց չէինք կերել, մեկ էլ ձեն տվեց․․․Հասկացա, որ Աստված մեզնից երես չէր թեքել

Դուրս եկա զիբիլ թափելու, տեսա հարևանս լիքը տոպրակներով տուն էր բարձրանում, թուքս կուլ տվեցի ու շրջվեցի․․․2 օր էր հաց չէինք կերել, մեկ էլ ձեն տվեց․․․Հասկացա, որ Աստված մեզնից երես չէր թեքել։Ես ու տղես մենակ ենք էս աշխարհում: Ծնողներս ինձնից երես են թեքել, քանի որ ես չուզեցի դադարեցնել հ ղիությունը:

Իսկ իմ սիրած տղա մարդը խաբեց ինձ ու անհետացավ: Ինձ աշխատանքի չէին վերցնում, պուճուրիս չէի կարող մենակ թողնել: Եր-կու օր էր արդեն ոչինչ չէինք կերել, տանը հացի փշուր անգամ չկար: Տղես քնած էր, դուրս եկա աղբը թափելու, աստիճանների վրա հանդիպեցի մեր հարևան պապիկին:Նա բարձրանում էր սնունդով լի տոպրակները ձեռքին:

Բարևեցի, նայեցի ուտելիքներին, թուքս կուլ տվեցի, կարծես ուզում էի ուտելիքների համը զգալ: Շրջվեցի, որ արցունքներս չտեսնի: Մեկ էլ ձան տվեց: Խնդրեց, որ օգնի: Բնականաբար չմերժեցի:

-Շնորհակալ եմ աղջիկս, ես մի բան եմ ուզում խնդրել: Գիտեմ, որ քեզ համար հիմա շատ դժ վարին շրջան է:

Ես միայնակ եմ ապրում, օգնող չունեմ: Ուզում եմ, որ դու իմ տանը մաքրություն անես, գնումները կատարես, լվացք ու արդուկ ան ես, ես քեզ լավ կվճարեմ: Կարող եմ հենց հիմա կանխավճար տալ: Ես ուրախությունից լաց եղա: Անմիջապես համաձայնվեցի: Բացի այդ նա ինձ մի տոպրակ լիքը ուտելիք տվեց: Ես հասկացա, որ Աստված մեզնից երես չէր թեքել: