Երեխաներիս ամենասիրելի ուտեստը ,պատրաստելն ու վերջանալը մեկ է լինում.

Օրիգինալ հոթ-դոգ Բաղադրիչներ Կաթնային նրբերշիկներ – 4 հատ: Հոթ դոգ բուլկիներ — 4 հատ։ Բեկոն – 8-12 շերտ Չեդդեր – 100 գ Հեռացրեք թաղանթը նրբերշիկներից: Յուրաքանչյուրի վրա կտրվածք արեք ամբողջ երկարությամբ։ Պանիրը կտրատել։ Յուրաքանչյուր շերտ կտրեք մի քանի երկարավուն կտորների և դրանք տեղադրեք կտրվածքների մեջ:

Պանրով լցոնած նրբերշիկները փաթաթել բեկոնի կտորներով։ Խոզապուխտը ամրացրեք ատամի չոփիկներով։ Ջեռոցի ջերմաստիճանը դրեք 180°C։ Նրբերշիկները ուղարկեք թխվելու՝ մոտավորապես 10-15 րոպե։ Հանեք դրանք և դրեք հոթ դոգի հացերի մեջ։ Կարող եք շաղ տալ կետչուպով կամ մանանեխով։