Բաղադրությունը: Ցորենի ալյուր – 600 գ Կաթ – 250 մլ Չոր խմորիչ – 8 գ Ձվի դեղնուց – 5 հատ: Կարագ – 100 գ Վանիլին – 10 գ Շաքարավազ – 4 ճ.գ. Կրեմ – 2 ճ.գ. Աղ – 1 պտղունց, : Կաթը տաքացնում ենք 38 C և մեջը նոսրացնում ենք խմորիչը, ավելացնում 2 ճ.գ. շաքարավազ, 2 ճ.գ. ալյուրը, լավ խառնել և դնել տաք տեղում 15 րոպե։ Խմորի մեջ ավելացնել մնացած շաքարավազը, աղը, 4 հատ դեղնուցը, փափկած կարագը և վանիլինը։
Այնուհետև ավելացնում ենք մաղած ալյուրը և հունցում փափուկ խմոր։ Խմորը լցնում ենք յուղապատ ամանի մեջ, ծածկում ենք տաք սրբիչով և կես ժամով դնում տաք տեղում։ Կես ժամից խմորը ձեռքերով տրորում ենք և բուլկիներ ենք ձևավորում (մոտ 15 հատ) և ոչ լցնում յուղած թխման թերթիկի վրա։ Բուլկիները թողնում ենք մեծանան ու կպչեն իրար։ Բուլկիները քսում ենք 1 ձվի դեղնուցի և կրեմի խառնուրդով։ Թխել 200 աստիճանով մոտ 20 րոպե։ Մատուցել թեյի կամ կաթի հետ դեռ տաք վիճակում։ Բարի ախորժակ!