Ամենասովորական ու ծանոթ բաները երբեմն կարող են մեզ շատ զարմացնել։ Օրինակ՝ աղը, որը, թերևս, բոլորս օգտագործում ենք ճաշ պատրաստելիս։ Դժվար թե որևէ մեկի մտքով անցնի օգտագործել այն նաև լվացք անելիս, բայց իզուր։ Եվ ահա թե ինչու Աղը կարող է փոխարինել գործվածքների համար նախատեսված կոնդիցիոներին Աղից հետո շորերը նույնքան փափուկ են, որքան կոնդիցիոներից հետո:
Աղը այս դեպքում հաղթում է միանգամից մի քանի եղանակով. աղը ավելի էժան է, քան կոնդիցիոները, ավելի էկոլոգիապես մաքուր, հարմար է ալեր գիայով տառ ապողների և այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են առանց հոտի միջոց, հարմար է մանկական հագուստը լվանալու համար: Բացի այդ, կարող եք աղի մեջ ավելացնել ձեր սիրելի եթերայուղի մի քանի կաթիլ և լվանալուց հետո վայելել դրա հոտը։
Աղով փոշին ավելի լավ է պարզաջրվում լվացքից հետո: Մեզանից շատերը բախվել են այնպիսի խնդրի հետ, երբ լվացքից հետո փոշին, թեկուզ փոքր քանակությամբ, դեռ մնում է շորերի վրա: Դրանք մնում են թեթևակի օճառի տեսքով և տհաճ է դիպչելը, իսկ մուգ շորերի վրա կարող են գոյանալ սպիտակավուն բծեր: Աղով լվանալը հեշտությամբ կլուծի այս բոլոր խնդիրները։