Կիսվում եմ ձեզ հետ Շոկոլադե ամենանուրբ տորթերի բաղադրատոմսերով.

Համեղ և հեշտ բաղադրատոմսերի հավաքածու 1) Վայրկյանական շոկոլադե տորթ Բաղադրությունը 1,5 բաժակ ալյուր, 3 ճաշի գդալ կակաո, 1 բաժակ շաքարավազ, 1 թեյի գդալ փխրեցուցիչ, 0,5 թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ քացախ, 1 թեյի գդալ վանիլի էսսենցիա կամ վանիլին 5 ճաշի գդալ բուսական յուղ, 1 բաժակ ջուր: Ինչպես պատրաստել Ջեռոցը տաքացրեք 180 աստիճանով։ Ֆորման յուղեք։ Սկզբում խառնել բոլոր չոր բաղադրիչները։ Փոքր ամանի մեջ հարել քացախը, վանիլինի էսենցիան և բուսական յուղը, ավելացնել չոր զանգվածին։ Այնուհետև զանգվածի մեջ լցնել մի բաժակ ջուր, դարձնել համասեռ։ Թխել տորթը մոտ 35 րոպե, պատրաստությունը ստուգել ատամի փայտիկով։

Երբ տորթը սառչի, քսեք նրա վրա ձեր սիրած գլազուրը: Ստացվում է էքստրա դասի տորթ։ Ես նույնիսկ չեմ կարող հավատալ, որ սա շատ հեշտ է պատրաստվում: 2) Սուպեր թաց շոկոլադե տորթ Բաղադրությունը 1,5 բաժակ ալյուր, 3 ճաշի գդալ կակաոյի փոշի, 1 թեյի գդալ սոդա, մի պտղունց աղ, 1 բաժակ շաքարավազ, 1/4 բաժակ յուղ, 1 բաժակ ջուր, 1/2 ճաշի գդալ վանիլինի էքստարկտ, 1 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ կամ կիտրոնի հյութ, 1/4-1/2 թեյի գդալ լուծվող սուրճ:

Ինչպես պատրաստել Ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան։ Ֆորման ծածկեք թխելու համար նախատեսված թղթով, քսեք ձիթապտղի յուղ կամ բուսայուղ և ցանեք ալյուր։ Ալյուրը, կակաոն, սոդան և աղը խառնել։ Առանձին ամանի մեջ խառնել շաքարավազը, ձեթը, ջուրը, քացախը և սուրճը։ Հարում ենք այնքան, մինչև շաքարն ամբողջությամբ լուծվի։ Երկու խառնուրդները խառնում ենք մինյչև միատարր զանգված դառնա։ Խմորը լցնել պատրաստի ֆորմայի մեջ և թխել 35-40 րոպե։ Ամբողջովին հովացրեք և կտրեք։ Վրան կարելի է տարածել շոկոլադե կրեմ կամ ցանել քերած շոկոլադ։