Քիչ առաջ ոստիկանությունը հայտնեց, որ Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում կանայք փորձել են այրել աղմկահարույց սպ անության գործով կասկածյալ Վրույր Բարսեղյանի տունը:
Մենք տեղեկացանք, որ կանանցից մեկը սպ անված Զարինե Մելիքսեթյանի հորեղբոր կինն է, մնացյալը համագյուղացիներ են: Մեր աղբյուրի պնդմամբ` կանանց չի հաջողվել այ րել ենթադրյալ ոճ րագործի տունը, սակայն քարերով կոտրել են տան պատուհանները: Մոտ մեկ ժամ Արթիկի ոստ իկանությունում հարցաքննվելուց հետո կանայք ազատ են արձակվել:
Ովքեր են փորձել այրել Վրույր Բարսեղյանի տունը․ մանրամասներՀիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում սահմ ռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: Կեսգիշերին առանձնակի դա ժանությամբ սպ անվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանն ու իր երկու անչափահաս երեխաները: