Մերոնք գյուղում կով են պահում ու միշտ տնական կաթ են ուղարկում, ես պետական սկի չեմ էլ օգտագործում: Գրեթե ամեն շաբաթ ուղարկում են, քչություն չի անում, հասցնում եմ ամեն ինչ, մածունա, սմետանա, ամեն ինչ սարքում եմ: Բայց էս շաբաթ ուղարկեցին, մեջը նենց բան եմ գտել, իհարկե հնարավորա, բայց միլիոնից մեկ, թե դա ոնցա հայտնվել կաթի մեջ, չգիտեմ:
Ուրեմն կաթը ուղարկում են ջերմուկի շշերի մեջ, էս վերջին անգամ բերում են, շիշը դատարկում եմ, որ մի հատ եռացնեմ կաթը, մեջից բանա ընկնում, միանգամից գոռում եմ, ինձ թվաց լոկա, երկար էր: Բայց հետո պատառաքաղով հանում եմ, տեսնեմ ոսկի ցեպա: Ասում եմ էլի անհնար չի, բայց էդ երկար ոսկի փայլուն ցեպը ոնցա էդ փոքր անցքով ընկել շշի մեջ, որ մի հատ էլ ոչ մեկ չի նկատել, չեմ հասկանում:
Միանգամից ուղարկում եմ ցեպը, ապշել էին, սկի չէին նկատել, որ ցեպը չկա, ասում եմ հլը լավա ինձա եկել էդ շիշը, մերոնք կաթը վաճառում էլ են, բա որ ուրիշին ուղարկած լինեին, ով գիտի գտնողը ոչ էլ կասեր, իրան կպահեր: Մինչև հիմա ապ շած եմ: