Վահես բանակից ամեն օր զանգում էր ու ասում՝ «մամ ջան, բանակից գամ, նորությունն անկողնում պառկած լինի» Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատե րազմի հերոս Վահեի եղբայրը

44-օրյա պատե րազմում որդի կորցրած Անահիտ Մկրտչյանը որդի է ունեցել:


Վանը ծնվել է նոյեմբերի 17-ին՝ «Էրեբունի» բժ շկական կենտրոնում, 2 կգ 400 գրամ քաշով և 46 սմ հասակով։ «Վահես նույնիսկ բա նակից էր ամեն օր զանգում ու խն դրում, որ երեխա ունենանք։ Ասում էր՝ «մամ ջան, բանակից գամ, նորությունն անկողնում պառկած լինի»։ Հիմա Վահես երկնքից տեսնում է, որ ես ու ամուսինս իրականացրել ենք իր ամենակարևոր նպատակներից մեկը…Ես իր մեջ չեմ ուզում Վահե տեսնել, ես ուզում եմ տեսնել Վանին, որը շարունակելու է Վահեի գործը»,- ասում է Վահեի ու Վանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը։