Փոքրիկ տղան մոր հետ գնացել էր սուպերմարկետ: Նրանք ստիպված էին շատ գնումներ կատարել, բայց շատ կարճ ժամանակ անց տեղի ունեցավ մի բան, որը մայրիկը երբեք չի մոռանա իր կյանքում՝ նա կորցրեց որդուն հսկայական խանութում: Իհարկե, շուտով տղային գտան, և մայրն արդեն կարող էր հանգստանալ, բայց այդ մի քանի րոպեները, որ նա փնտրում էր որդուն, նրան հավերժություն թվացին։Կինը գտավ իր որդուն և պատրաստվում էր նախատել:Ավելի մոտենալով՝ կինը հասկացավ, որ որդին աղոթում է : Նա յելով ցուցանակին նա հասկացավ, թե ինչն է նրան դրդել նման քայլի :
Երեխային թեկուզ մի պահ կորցնելը մղձավանջ է յուրաքանչյուր ծնողի համար։ Մեծ սուպերմարկետներում հաճախ է նման բան պատահում : Մոր խոսքով՝ ինքը միայն մի վայրկյան է շեղվել, իսկ երբ շրջվել է, որդին այլեւս այնտեղ չի եղել։Այո, որդուն արագ գտան : Նա տեսավ իր որդուն ինչ-որ ցուցանակի դիմաց։ Տղան ծնկի էր եկել, և շուտով նրա համար պարզ դարձավ, որ նա աղոթում է:Մոտենալով՝ կինը տեսավ երեխաների լուսանկարներ, որոնց կողքին գրված էր. «Ամեն վայրկյանը կարևոր է»։ Սրանք անհետ կորած երեխաների լուսանկարներն էին:
Տղան ծնկի էր եկել՝ աղոթելու բոլոր այդ երեխաների համար: Նա աղոթում էր առ Աստված, որ այս երեխաները վերադառնան իրենց ընտանիքները:Այս պատմությունը կիսվել է սոցցանցերի հարյուրավոր օգտատերերի կողմից, ովքեր այդպիսով որոշել են իրենց հարգանքն ու երախտագիտությունը ցույց տալ մի փոքրիկ տղային, ով այդքան բացահայտ անհանգստանում էր իրեն բոլորովին անծանոթ երեխաների համար:
Օգտատերերից մեկը գրել է. « Ես չգիտեմ, թե ով է այս փոքրիկը, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այս երեխաների համար աղոթելու համար: Այս երեխաներից մեկն իմ զարմիկն է : Եթե իմանայի, թե որտեղ և ով է այս երեխան, կցանկանայի անձամբ շնորհակալություն հայտնել նրան » ։
Աշխարհն ավելի լավը կլիներ, եթե բոլորը հետևեին այս տղայի օրինակին: