Վերջերս մարդուս գործերը հեչ լավ չէր ու որոշեց խոպան գնա: Իրա գնալուց հետո կիսուրիս ոտը բացվեց, օրական գալիսա: Ես էլ ուրախացել էի, մտածում էի, կգա, կօգնի, երեխուն կտանի ման կտա, մինչև ես տան գործերը կանեմ: Բայց իրանից ովա խեր տեսել, որ ես տենամ: Բայց չէ, ինքը ուրիշ փորացավ ունի: Գալիս ա մենակ ուտելու համար: Էսքան ժամանակ մի օր իրա տուն չի կանչել, իրա տան մեջ մի կտոր հաց չեմ կերել: Բայց հիմա վազելով գալիս ա ու հլը դռնից չմտած միանգամից գնում ա խոհանոց:
Էդ հլը հեչ, բայց համ ուտում ա, համ էլ քննադատում ա: Ասում ա. “Ձեռիցդ բան չի գալիս, կարգին եփել-թափել չգիտես: Ըտենց էլ տան կնիկ չդառար”: Գոնե գալուց հետը մի բան առնի բերի: Ոչ մի բան, մի հատ հաց էլ չի բերում: Էն օրը համով կատլետ էի սարքել, երեխուս հետ գնացինք ման եկանք ու հետ գալուց մտածում էի, կգնամ հավեսով հաց կուտեմ: Բայց տուն եկա ու տեսնեմ թավայի մեջ բան չի մնացել: Կիսուր չեղածս սաղ կերել էր: Հեսա մարդս գա սաղ պատմելու եմ: Ես իրա մոր ոտը մեր տնից կտրելու եմ: