Հարցում. Գո՞հ եք ՀՀ֊ում ձեր ունեցած կենսական պայմաններից

Պրոյեկտիվ մեթոդ, հոգեդիագնոստիկ մեթոդ՝ նախատեսված անձի հետազոտության համար, որին մեծապես բնորոշ է անձի գնահատման ամբողջական մոտեցում, այլ ոչ թե առանձին գծերի դուրս բերում։Պրոյեկտիվ, անհատական թեստերը սկզբնապես նախատեսված են եղել կլինիկական հոգեբաններին օգնության համար բնավորության և հուզական խանգարումների ախտորոշման մեջ։Նրանց համար հիմք է ծառայել Զիգմունդ Ֆրոյդի տեսության այն դրույթը, որի համաձայն՝ չգիտակցված գործընթացները կարևոր են հոգեպաթոլոգիայի հասկացման համար։ Հետևաբար, պրոյեկտիվ գնահատման նպատակը անձի չգիտակցված կոնֆլիկտների, նրա վախերի և անհանգստության աղբյուրների բացահյտումն է։«Պրոյեկտիվ մեթոդ» տերմինն առաջադրել է

Լ. Ֆրանկը այն մեթոդների անվանման համար, որոնցում փորձարկվոեղին տալիս են անորոշ ազդակներ, որոնց բովանդակությունը չի ենթադրում հստակ, տվյալ մշակույթով պայմանավորված պատասխաններ։Այսպիսի մեթոդները թույլ են տալիս մարդկանց անորոշ նյութի վրա պրոյեկտել իրենց հույզերը, պահանջմունքները, դիրքորոշումները։Ենթադրվում է, որ թեստային ազդակներին տրված պատասխաններում հայտնաբերվում են անձի պաշտպանական մեխանիզմները, ճնշված իմպուլսները, «ներքին» ասպեկտները։Պրոյեկտիվ բոլոր թեստերը առանձնանում են մի շարք կարևոր առանձնահատկություններով։Բոլորը ներառում են անորոշ կամ չկառուցվածքավորված թեստային ազդակներ։