Հենրիկ Պիպոյանը գրում է․ «Որ չպատմեմ, կպա յթեմ։ Ուրեմն՝ էսօր նստում եմ ավտոբուս՝ 97 համարը, ավտոբուսում հնչում ա Մենդելսոնի ջութակի կոնցերտը։ Ա՜յ քեզ բան։ Ուզում էի մի տաս հատ 100 դրամանոց գցեի դրամարկղի մեջ, բայց ինձ զսպեցի, վա խեցա՝ կարծեն գի ժ եմ կամ օլիգարխ։Ու ինչն էր ամենահետաքրքիրը, երևում էր՝ միակ զարմացածը ես էի, մարդիկ հանգիստ լսում էին, ասես ամբողջ կյանքում Բեթհովենի ու Շուբերտի նվագակցությամբ են երթևեկել քաղաքային ավտոբուսներով, իսկ երթուղայիններում՝ շախմատի ձիան դիրքով վայելել են Մոցարտի փոքրիկ գիշերային սերենադը։
Ջութակի կոնցերտի առաջին մասն էր՝ ջութակի էն սիրուն մենախոսությունը։ Բարձր չէր, ցածր էր՝ էնքան, որ երբ ավտոբուսը շարժվում էր, շարժիչի ձայնը խլացնում էր նվագախումբը, ու մենակ ջութակի ծլվլոցն էր լսվում՝ ասես բաց պատուհանից սոխակ էր մտել ավտոբուս ու երգելով ճախրում էր մեր գլխավերևում։Մի խոսքով՝ չմե ռանք, ավտոբուսի մեջ Մենդելսոն էլ լսեցինք։ Տեսնես ճակատագիրն ուրիշ ի՞նչ անակնկալներ ա պատրաստում։ Կարող ա՞ վաղը դուրս գամ բալկոն ու տեսնեմ, որ բակի տղերքը հարբել են ու Շեքսպիրի ցիտատներով կռ իվ են անում»։