«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկանն լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է մայրիկի, քրոջ եւ իրենց դուստրերի հետ։«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ «Մենք ծնվել ենք սիրուց», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է գեղեցկուհին։ Ավելի վաղ հրապարակված լուսանկարում
գեղեցկուհին երկնագույն վերնաշապիկ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ «Վայելելով աշնան վերջին օրերը», — հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։