Պեմզաշենի դեպքով կալшնավորվածներից մեկը փորձել է ինքնաս պան լինել. մանրամասներ

Mediahub.am-ը գրում է․

MediaHub-ի տեղեկություններով՝ Պեմզաշենում տեղի ունեցած սպ անությունների գործով կալանավորված Վրույր եւ Արկադի Բարսեղյաններից մեկը կալանավայրում ինքնասպ անություն գործելու փորձ է արել։ Արթիկի կալանավայրում գտնվող երկու ամսով նախնական կա լանք ստացած ենթադրյալ հանցագործներից մեկը (հանգամանքներից ելնելով անունը չենք հրապարակում) Արթիկի քերակատարողական հիմնարկի աշխատակցից պարան է խնդրել, ըստ երեւույթին՝ կախման եղանակով ինքնասպ անություն գործելու նպատակով։

Սպ անությունների մեջ մեղ ադրվող ազգականներ Արկադի եւ Վրույր Բարսեյանները պահվում են քրեակատարողական հիմնարկի տարբեր մենախցերում։ Պեմզաշենի սպ անությունների գործը դեռեւս նախաքննության փուլում է։ Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ քրեական գործի նախաքննության շրջանակում, ուշ երեկոյան, երբ գյուղում մարդկանց շարժը դադարել է, ենթադրյալ հանցագործներին բերել են սպա նության վայր՝ դեպքի վայրի նկարագրության համար։ Թեպետ Պեմզաշենում 24 օր առաջ տեղի ունեցած դա ժան սպ անությունից հետո, այսպես ասած, կրքերը հանդարտվել են, այդուհանդերձ մեծաթիվ ոստիկաններ շարունակում են շուրջօրյա հսկողություն իրականացնել Վրույր եւ Արկադի Բարսեղյանների տների տարածքում։ Ըստ ամենայնի, որպեսզի կանխեն սպ անվածների հարազատների կողմից տները այրելու փորձը, ինչն արդեն իսկ արձանագրվել է։

Մենք նաեւ տեղեկացանք, որ նախաքննական մարմինը խուզարկություն է իրականացրել Վրույր Բարսեղյանի տանը, որի արդյունքում հայտնաբերվել է խոշոր չափի գումար։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում դա ժան սպա նություն էր տեղի ունեցել։ Սեփական տանը հայտնաբերել էին 31-ամյա Զարինեի եւ նրա երկու անչափահաս երեխաների՝ 12 տարեկան դստեր եւ 8 տարեկան որդու դ իերը։ Սպա նության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբա կալվեց Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստի կանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Հաջորդ օրը ձերբակալվեց նաեւ հա նցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Դա տարանի որոշմամբ, ենթադրյալ հանց ագործները երկու ամսով կալանավորվել են։