Որոշումը Պաշտոնապես Ընդունվեց. Ընդամենը Ամսական Մինչև 30-40.000 Դրամի Սահմաններում Վճարելով Կկարողանաք Ձեռք Բերել Բնակարան. Պայմաններին Ծանոթացեք Այստեղ

Հարգելի՛ ընթերցող տեսանյութը տեղադրված է վերջում․
Իմացեք նաև՝

Միանշանակ, Սոչիի հանդիպման արդյունքում քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ, դա շատ օգտակար և կարևոր հանդիպում էր: Այս մասին Ազգային ժողովում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս ՌԴ նախագահի միջնորդությամբ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը: Վարչապետը նշեց, որ հանդիպումը ունեցել է հրապարակային, դռնփակ մաս, շատ կարևոր հարցեր են հնչել: Նա վստահեցրեց, որ կառավարության քայլերը հակասության

մեջ չեն մտնում ռուսական հայեցակարգի հետ: «Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով՝ ճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով, և սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի: Այսինքն՝ իմաստն այն է, որ կարգավիճակի հարցը հետաձգվի»,- ասաց նա և շեշտեց, որ այս տեսլականը լիարժեք և

հարյուր տոկոսով համապատասխանում է ՀՀ կառավարության քաղաքականությանը: Վարչապետը կարևորեց ԼՂ հայության անվտ անգությունը, իրավունքները և կարգավիճակը: «Մենք հետընթաց կարգավիճակ բառը որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր փորձել ենք մի կողմ դնել, քանի որ մենք համաձայնվել

ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե ընթանա, և փորձել լուծել, քանի որ դա կբերի անխուսափելի ճգնաժամի»,- ասաց նա և նշեց, որ այս մոտեցման համար մեզ քննադատում էին այն մարդիկ, որոնք քննադատում էին այս մոտեցումը չունենալու համար:

Տեսանյութը՝