Կվախենաք, երբ տեսնեք, թե ինչպիսին է իրականում Գոհար Ավետիսյանը․ համացանցում տեսանյութ է հայտնվել

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ներկայումս Իտալիայում է։ Նա իր հանգիստն է վայելում, ինչպես միշտ, մանրամասներով է կիսվում իր հսկայական լսարանի հետ։ Այս անգամ նա կադրեր է հրապարակել, որոնցում նախ ներկայացել է առանց դիմահարդարման։ Ինչ խոսք, Գոհարին այսպիսին դեռ չէինք տեսել։

Հավելենք, որ օրեր առաջ Գոհարը նշում էր իր 29-ամյակը։ Նա կադրեր էր հրապարակել՝ ներկայացնելով, թե որքան շքեղ նվերներ էր ստացել։ Հիշեցնենք, որ օրերս դիմահարդարն ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել; Դրա շրջանակներում ամուսնալուծված Գոհարին հարց էին հղել՝ տղամարդը պե՞տք է ավելի շատ վաստակի, քան կինը։

Գոհարը պատասխանել է, որ տղամարդը նախ պետք է, առհասարակ, աշխատի։ Տպավորություն է, որ այս ձևով դիմահարդարն ակնարկ է արել իր նախկին ամուսնուն՝ Սերգեյին։ Ի դեպ, Սերգեյը բաժանումից հետո նույնպես ակտիվ է համացանցում։

Նա հաճախ է հարց ու պատասխաններ անցկացնում։ Իհարկե, հարցերի մեծամասնությունը Գոհարի և նրանց բաժանման մասին է։ Վերջերս հետևորդներից մեկը հորդորել էր Սերգեյին ուշադրություն դարձնել իր վրա, քանի որ ինքն ավելի լավն է, քան Գոհարը։

Սերգեյը պատասխանել էր, որ Գոհարն իր համար ամենալավն է, ավելին՝ նա չի փնտրում լավագույնին։ Ըստ Սերգեյի՝ իր կյանքը նվիրել է որդուն, այս շրջանում չի պատրաստվում հարաբերություններ ունենալ որևէ մեկի հետ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հետեւորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք նա արտասվել է Գոհարի պատճառով: Սերգեյը հեգնական ձեւով նշել էր, որ միայն վերջերս է դադարել արտասվել:

Հետեւորդները Սերգեյին նաեւ խնդրել էին Գոհարին նկարագրող 5 բառ գրել: Սերգեյը պատասխանել էր հետեւյալ ձեւով. «Գեղեցիկ, անկրկնելի, միակ, սիրելի, քաղցր»: Ի դեպ, Սերգեյը չի թաքցնում իր ոչ դրական վերաբերմունքը Գոհարի ընկերների նկատմամբ:

Սերգեյը նախկին կնոջ «ընկերների» վերաբերյալ նշել էր, որ վերջիններս դիմահարդարի կողքին են միայն գումարի համար, ավելին՝ առաջինը հենց նրանք թիկունքից կհարվածեն: Ըստ Սերգեյի՝ ժամանակն ամեն ինչ ցույց կտա:Հավելենք, որ հարց ու պատասխանի շրջանակներում Սերգեյին նաեւ հարց էր հնչել՝ արդյո՞ք կցանկանար միանալ Գոհարի հետ: Սերգեյն անկեղծորեն նշել է, որ կցանկանար, սակայն միայն մի դեպքում, եթե Գոհարի կյանքում չլինեին այն մարդիկ, ովքեր նրա կողքին են: Ըստ Սերգեյի՝ մինչև նրանք Գոհարից ամեն բան չկորզեն, չեն հեռանա և չեն թողնի, որ նա հանգիստ ապրի:

Սերգեյի խոսքով՝ նրանք Գոհարին կդժբախտացնեն, սակայն դիմահարդարը դա դեռ չի գիտակցում:Հավելենք, որ դիմահարդարն ամիսներ առաջ հաստատել էր իր ամուսնալուծությունը: Հիշեցնենք, որ ամուսնալուծությունից հետո Գոհարը վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունի Սերգեյի եւ նրա ընտանիքի հետ: Չնայած դրան՝ Գոհարը Սերգեյին նոր հնարավորություն չի ցանկանում տալ:

Ըստ Գոհարի՝ Սերգեյն անտարբեր էր նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր բարդ վիրահատության:Հավելենք նաեւ, որ Գոհարը ներկայումս հաճախ ցույց է տալիս իր շքեղ ծաղիկները՝ ակնարկելով, որ ինքը տղամարդկանց կողմից ուշադրության պակաս չի զգում: Նա նշում է, որ չգիտի, թե դրանք ում կողմից են: