Որ ամսին եք ծնվել և ինչ է այն պատմում Ձեր մասին. 1.Հունվար, սեպտեմբեր: Շփվող մարդիկ են: Սիրում են նրանց, ովքեր սիրում են իրենց: Սիրում են լինել ուշադրության կենտրոնում, համարձակ մարդիկ են: Երազկոտ են ու հաճախ զգացմունքային: Հեշտ բորբոքվող են: 2. Փետրվար: Խելացի են ու ինտելիգենտ, մտածում են աբստրակտ: Ընկերասեր են, ազնիվ ու հավատարիմ ընկերների նկատմամբ:
Սիրում են ազատություն, աշխատասեր են ու նպատակասլաց: Հեշտ են բորբոքվում, բայց կարողանում են զսպել իրենց: Ռոմանտիկ են հոգու խորքում, բայց ցույց չեն տալիս: 3. Մարտ: Հաճելի ու համակրելի մարդիկ են: Սիրում են խոսել, շփվող են: Որոշ դեպքերում բավականին համառ են: Նորաձևությանը հետևում են: Ինտելեկտուալ են, հաճախ են ռիսկի դիմում, բայց միշտ ճիշտ որոշում են կայացնում: Ուշադիր են ու հուսալի: