Ձեր նույնականացման քարտը տրամադրելով այլ անձի՝ տալիս եք հնարավորություն օգտվելու բազմաթիվ էլեկտրոնային ծառայություններից, մասնավորապես՝ հասանելիություն Ձեր անձնական տվյալներին։ Այս մասին հայտարարություն է տարածել Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը։ «Օրինակ՝ Ձեր նույնականացման քարտով e-citizen.am
հարթակում նույնականանալու միջոցով՝ կունենան հասանելիություն Ձեր անձնական փաստաթղթերին՝ անձնագրեր, ամուսնական կարգավիճակ, աշխատավարձ, եկամուտ, շարժական և անշարժ գույք․․․ Ի՞նչ ենք առաջարկում, եթե, անհրաժեշտությունից ելնելով (ստորագրելու համար), ստիպված եք քարտը տրամադրել այլ անձի Քարտը պարունակում է երկու հավաստագիր՝
1. Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր 2. Նույնականացման հավաստագիր Տրամադրեք միայն քարտում պարունակվող 2 հավաստագրերից ստորագրության համար ARMID SignPin դաշտում նշված Pin կոդը, նույնականացման համար ARMID AuthPin հավաստագրի դաշտում մուտքագրեք այլ PIN կոդ։ Պահպանեք քարտի հետ տրամադրված PUK կոդը Ձեզ մոտ»,-նշվում է հայտարարության մեջ: