Ծառայությունիցս էս դեպքը միշտ հիշում եմ ու պատմում։ Զինվոր տղա էի։ Դե, լավ գիտեք, որ բոլոր զինվորների ուշադրությունը բացի ծառայւթյունից մեկ էլ տանեցիների վրա է։Մտածում ենք՝ չլինի, թե մի բան պատահի նրանց, մի փոր ձանք գա գլխներին․, քանի որ քանի քաղաքացիական կյանքում ենք, անընդհատ մտածում ենք, որ մենք կկարողանանք ինչ- որ կերպ պաշտպանել նրանց, իսկ հեռվից՝ այդքան էլ չէ։
Մի խոսքով՝ ինձ համար ծառայում էի, մեկ էլ կամանդիրս կանչեց, ասեց՝ զինվոր ջան, քեզ մի շաբաթով տուն եմ ուղարկելու։ Չէր ասում, թե ինչի համար, ես էլ կանգնած տեղս մենակ մտածում էի՝ տանեցիներիս ա մի բան պատահած չլինի՞։ Առաջինը դա անցավ մտքովս, ի՞նչ անեմ, ես էլ տենց մարդ եմ։Բայց մեկ էլ տեսնեմ՝ կամանդիրս ժպիտով մոտեցավ ու շնորհակալագիր փոխանցեց՝ լավ, կարգապահ ծառայության համար։
Էս ինչ հրաշք էր։ Իմ շփոթմունքից գրկել էի կամանդիրիս, շնորհակալություն էի հայտնում։ Ինքն էլ ասեց՝ մեր բանակում քեզ նման կարգապահ զինվորներ շատ լինեն, թշնամուն մի օրում չէ, մի ժամում կհաղթենք։ Իրոք շնորհակալ եմ։ Ծառայությունից լավ բան չկա տղայի համար։