Դուք այս բաղադրատոմսը կավելացնեք սիրելի աղցանների ցանկի մեջ: Բանջարեղենային աղցան
Բաղադրիչներ
300 գ կաղամբ
1 թարմ վարունգ
4-5 խաշած ձու
կանաչ սոխ, սամիթ
3-4 ճ/գ թթվասեչ
0,5 թ/գ աղ
1 թ/գ մանանեխ
3 ճ/գ ձեթ
Պատրաստման եղանակը: Կաղամբը կտրատել, ավելացնել միջին երկարությամբ կտրատած վարունգ
Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել, սպիտակուցները կիսալուսնաձև կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին: Ավելացնել կանաչ սոխ, սամիթ
Դեղնուցներին ավելացնել աղ, ճզմել, ավելացնել ձեթ, թթվասեր, խառնել, ավելացնել մանանեխ, խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Թողնել 20 րոպե, ապա մատուցել )))