Հարցում. Միքայել Պողոսյանին համակրու՞մ եք որպես բոլոր ժամանակների լավագույն կինոպրոդյուսեր

Միքայել Մովսեսի Պողոսյան (մայիսի 31, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ (2015)[1]։Ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1971 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժինը։ 1979 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական

ֆակուլտետը։ 1976-1991 թվականներին աշխատել է Երևանի Կամերային թատրոնում, 1978-1992 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասան, 1982-1994 թվականներին խաղացել է Համազգային թատրոնում։ Հանդես է եկել «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Արալեզ», «Կամո», «Երևան – Լոս Անջելես – Երևան», «Խաթաբալադա», «Բարի գալուստ» և այլ ներկայացումներում։ Այժմ անկախ ստեղծագործող է։