Համեղ և օրգինալ տորթի գաղտնիքը միշտ գտնվում է կրեմի մեջ։Այս կրեմն այնքան համեղ է, որ կարող եք պարզապես քսել հացին և ուտել։Երկար փնտրտուքներից հետո գտնվել է տորթի ճիշտ կրեմ պատրաստելու բաղադրատոմսը
Բաղադրամասեր
4 բաժակ կաթ,
2 բաժակ շաքարավազ,
4 հատ ձու,
4 ճ/գ ալյուր,
400 գ կարագ,
վանիլին:
Երկար փնտրտուքներից հետո գտնվել է տորթի ճիշտ կրեմ պատրաստելու բաղադրատոմսը
Պատրաստման եղանակը
Կարագը թողնել փափկելու սենյակային ջերմաստիճանում:Կաթն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել մարմանդ կրակին:Անընդհատ խառնել, մինչև շաքարավազը խառնվի, լուծվի կաթին:Առանձին թասիկի մեջ կոտրել ձվերը, հարել, ավելացնել երկու գդալ ալյուրը:Խառնել այնքան, մինչև ոչ մի գնդիկ չմնա:Տաք կաթից մի փոքր լցնել ձվի զանգվածի վրա, արագ խառնել:Երբ համասեռ զանգված ստացվի, լցնել կաթի մեջ և արագ շարժումներով խառնել:
Երբ կրեմը բավականաչափ թանձրանա, վերցնել կրակից:Երկար փնտրտուքներից հետո գտնվել է տորթի ճիշտ կրեմ պատրաստելու բաղադրատոմսըԹողնել՝ սառչի, իսկ մինչև այդ հարել կարագը:Հարած կարագին գդալ-գդալ ավելացնել կաթով եփված կրեմը, վերջում մի քիչ վանիլին ավելացնել:Խառնել, քսել խմորին կամ մատուցել թխվածքաբլիթների հետ։