Երբ 14 տարեկան էի, հավաքեցի իրերս և դուրս եկա տնից։ Չէի դիմանում մորս ու հորս հետ անվերջ վե ճերին։ Նրանց հետ նույն հարկի տակ ապրելն իմ ուժերից վեր էր, ուստի որոշեցի հեռանալ: Մի քանի օր մնացի ընկերներիս մոտ, բայց հետո գնացի տատիկիս մոտ և խնդրեցի, որ մնամ նրա մոտ։ Իհարկե, նա չէր կարող հրաժարվել ինձանից։ Նա արդեն 70-ն անց էր, և հիմա նոր եմ հասկանում, թե որքան դժ վար էր նրա համար տանել անհանգիստ, ալ կոհոլից և ծխ ախոտից փոքր-ինչ կախվածության մեջ գտնվող, մշտապես դժ գոհ, անբարեխիղճ և
ըմբոստ թոռան չարաճճիությունները:Նա կռ վեում էր ինձ հետ տնային աշխատանքները չանելու, աղջիկների, վատ սովորությունների, հագուստի, հի գիենայի, վատ ընկերների, վատ ֆիլմերի, վատ երաժշտության համար:Տատիկս երբեք աչք չէր կտրում ինձանից։ Եվ հենց դրա շնորհիվ էլ ես կարողացա նորմալ ավարտել դպրոցը և շարունակել ուսումը: Այժմ ես 37 տարեկան եմ, ես ինձ համարում եմ բավականին լավ և հաջողակ տղա՝ ամուր ընատնիքով և հիանալի երեխաներով: Եվ դա միայն տատիկիս շնորհիվ:Բայց իմ կյանքը կարող էր բոլորովին
այլ կերպ ընթանալ, եթե տատիկիս չասեր «Իհարկե, մնա ինձ հետ»:Տատիկս մա հա ցավ, երբ ես 21 տարեկան էի։ Ցա վոք սրտի, նա այսօր չի կարող տեսնել, թե ինչպիսին եմ ես և համոզված եմ, որ շատ կհպարտանար:Ուստի հիմա ես ուզում եմ դիմել բոլոր տատիկներին ու պապիկներին, ես հասկանում եմ, թե որքան դժվար է դա, բայց դուք պետք է իմանաք, որ կարող եք փրկել այս երեխայի կյանքը, նույնիսկ եթե երբեք չտեսնեք դա:Այնպես որ, թույլ մի տվեք, որ նրանք հեռանան ձեզանից և հնարավորինս ամուր պահեք ձեր կողքին, քանի որ նույնիսկ եթե թոռները հիմա չգնահատեն ձեր ջանքերը, ժամանակի ընթացքում նրանք անպայման կհասկանան ամեն ինչ։ Հավատացեք ինձ: