Մի անգամ Աստված իր մոտ է կանչում բոլոր կենդանիներին ու․․․ երկար տարիների պատմություն ունի, սակայն մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը

Մի օր Աստված իր մոտ է կանչում բոլոր կենդանիներին ու․․․ երկար տարիների պատմություն ունի, սակայն մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը Մի օր Աստված իր մոտ է կանչում բոլոր կենդանիներին և ասում․․․Այս առակը տարիների պատմություն ունի.Այս առակը երկար տա- րիների պատմություն ունի, սակայն մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը,իսկ դա վկայում է այն մասին, որ մարդու կյանքն այն քան էլ չի փոխվել վերջին հարյուրամյակների ընթացքում։ Աստված հավաքում է բոլոր կենդանի էակներին և որոշում բաշխել յուրաքանչյուրին իր ապրելու երկարությունը։ Առաջին հերթին իր մոտ է կանչում մարդուն․ -Դու մարդ ես, խոշոր էակ ես, այնպես որ քեզ 20 տարի եմ տալիս։

-Քիչ է․․․ -մտածում է մարդը, բայց չի վիճում Աստծո հետ և մի կողմ է անցնում։Հետո մոտենում է ձին․ -Ձի, վերցրու, քեզ 40 տարվա կյանք եմ նշանակում, մեծ կենդանի ես, երկար էլ ապրիր։ -Խնդրում եմ, խղճա ինձ։ 40 տարի պարանոցիս ու մեջքիս ինչպես եմ այդքան ծանրություն կրելու։ Ինձ 20-ը բավական է․․․Մնացածը մարդուն տուր։ Աստված համաձայնվում է և իր մոտ կանչում կովին։ 40 տարի էլ առաջարկում է կովին, սակայն վերջինս հրաժարվում է․ -Աստված ջան, չեմ ուզում։ Ես ինչպես 40 տարի դիմանամ ինձ կթելուն։ 20-ը հերիք է, մնացած տարիները թող իմ փոխարեն մարդը ապրի։ Աստված համաձայնվում է և հաջորդիվ իր մոտ է կանչում շանը։ -Շուն, 30 տարի կապրես։ -Աստված իմ, գթա ինձ։

Ինչի՞ս է պետք 30 տարի կապված նստել դռան մոտ ու հաչալ, մեկ էլ ոսկորներ կրծել։ Տուր ինձ 15, 15-ն էլ մարդուն թող լինի։ Իսկ Աստված ի՞նչ։ Համաձայնվեց, հետո էլ կանչեց կատվին, ով իրեն առաջարկված 20 տարուց 10-ը տվեց մարդուն՝ չցանկանալով այդքան ժամանակ ապրել ու մուկ բռնել։Այդ ժամանակվանից էլ մարդ այսպես է ապրում․․․ -Սկզբում 20 տարի ապրում է անհոգ ու ուրախ։ Հետո գալիս են ձիու տարիները, երբ մարդ աշխատում է, իր մեջքին կրում ծանր բե- ռը՝ աշխատանք, տուն, ընտանիք․․․Հաջորդ 20 տարիները, որոնք կովն էր նվիրել, ապրում է հանուն երեխաների, թոռների, ովքեր «կթում ու կթում են»՝ պահանջելով տուն,մեքենա, գումար․․․ Հետո շան տված 15 տարիներն են,երբ մարդ նստում է տանը, հսկում այն, փոքր երեխաներին հետևում,երբեմն դուրս գնում։Իսկ երբ գալիս են կատվի տարիները, կախված է նրանից՝ թե որքանով բախտը կբերի․ կամ կշոյեն գլուխը, կամ էլ դուրս կգցեն