Ո՞ւզում եք հարստանալ, ուրեմն հետևեք այս չգրված բայց և պարզ կանոններին․․․Գիտե՞ք, թե ինչպես է պետք վարվել փողի հետ, որպեսզի երբեք դրա պակասությունը չզգաք:
Փողը չի կարելի պահել լուսավոր տեղում, փողը լույս չի սիրում, այն պետք է պահել մութ տեղում: Սեղանի վրա երբեք փող և դանակ մի թողեք: Նորալուսնի ժամանակ դրամապանակը, որի մեջ փող կա, երեք գիշեր թողնել պատուհանի գոգին: Երբեք դրամապանակը դատարկ մի թողեք, դրամապանակում պետք է միշտ փող լինի, որպեսզի դրամապանակը միշտ լիքը լինի, պետք է մեջը թողնել առնվազն մեկ թղթադրամ: Տան պատուհանները, հայելիները միշտ մաքուր պահեք, դրանք ձգում են փողը: Ջրի մեջ մի քանի մետաղադրամ դնել, որոշ ժամանակ անց հանել,
և այդ ջրով լվա նալ հայելիները: Մաքուր հայելու առաջ մետաղադրամ դնել, թողնել ողջ գիշեր, դրամի արտացոլանքը կբազմա պատկի ֆինանսական միջոցները: Փողը հաշիվ է սիրում, սակայն հավաքած փողը չի սիրում, երբ այն հաճախակի հաշվում են: Երբեք մի կանգնեք ձեր տան շեմին: Դռան շեմին կանգնելը վանում է հաջողությունը և բարեկեցությունը: Հնարավորության դեպքում մշտապես աջակցեք և օգնեք, միշտ հիշեք բումերանգի օրենքը՝ արված ամեն բան թե վատ, թե լավ վերադանում է: Ստացած աշխատավարձը չի կարելի նույն օրը ծախսել: Աշխատավարձը պետք է այն ստանալու օրը տանը գիշերի: