«Հենց «մահացած» բառը լսեցի, մեջս ինչքան ուժ էր մնացել ասեցի՝ ես սաղ եմ։ Ու չգիտեմ ինչպես բժշկի ձեռքն եմ բռնել։
Ինձ արագ տեղափոխել են «Ուրալի» մեջ ու արագ քշել, որ թշնամին չհասցնի կրակել։
Այդ արագությունից ու քանդված ճանապարհներից մեջքս ջարդուփշուր էր լինում, շատ էր ցավում։ Մեքենայի մեջ մի տղա կար, Աստված տա` քայլեմ, ես իրեն պետք է գտնեմ։
Տեսավ, որ մեջքս ցավում է, ամբողջ ճանապարհին գրկեց ինձ ու մատերով աչքերս բռնել էր, որ չփակեի, եթե նա չլիներ, երևի այստեղ չէի լինի»,- պատմում է մեր Սեյրանը: