Ես ու ամուսինս շատ էինք ուզում երեխա ունենալ: Ամուսինս լավ էր վաստակում և մենք ապահովված էինք: Սակայն ժամանակն անցնում էր ու ես չէի հղիանում: Հետազոտվեցի, բժ իշկներն ասացին, որ խնդիր չունեմ: Ամուսինս հետազոտվեց և պարզվեց, որ նա չի կարող երեխա ունենալ: Մենք տխրել էինք, բայց ես առաջարկեցի երեխա որդեգրել: Որոշեցինք բոլորից թաքցնել դա ու մեկ տարով տեղափոխվեցինք ուրիշ քաղաք: Վերադարձանք մեկ տարի անց փոքրիկի
հետ: Ինձանից ու մուսնուցս բացի, ոչ ոք չգիտեր, որ երեխան որդեգրված է: Մի օր ննջարանում ես ինձ վատ զգացի ու ուշագնաց եղա: Շտապօգնության բժիշկն ինձ զննեց ու շնորհավորեց ամուսնուս, ասաց, որ մենք երեխա ենք ունենալու: Միայն տեսնեիք ինչ կատարվեց ամուսնուս հետ: Նա սկսեց ինձ մե ղադրել դա վա աճանության մեջ: Ես ինքս ոչինչ չէի հասկանում: Ես երբևէ ուրիշ տղամարդու հետ գործ չեմ ունեցել, սիրում եմ իմ ամուսնուն: Բայց շատ
վի րավորվեցի, երբ նա կասկածեց ինձ: Նա գնաց կլինիկա և փորձեց բժ շկից ճշտել, թե ինչպես է ստացվում, որ իրեն ասում են, որ երեխա չի կարող ունենալ, բայց կինը հղ իանում է: Նա վերադարձավ տուն մեծ ծաղկեփնջով ու ներողություն խնդրեց: Բժ իշկն ասել էր, այդպիսի հրաշք պատահել է նաև այլ ծնողների հետ, ովքեր երեխա են որդեգրել: