Վերև․․․ կատարում է Հայկոյի որդին․ բացառիկ հոլովակ

Սիրված արտիստ, երգահան Հայկոն մշտապես կենդանի կմնա բոլորիս համար։ Նա հավերժ կապրի իր ստեղծագործություններով, իր ստեղծածով և իր ապրած կարճ կյանքով։

Հայկոն նախ և առաջ կենդանի է հենց իր որդու մեջ։ Կոմպոզիտորի որդին՝ Արմանը, անչափ նման է հայրիկին։ Նրա շարժումները, խոսքերը անմիջապես հիշեցնում են Հայկոյին։

Շատերն են կարծում, որ Արմանը հայրիկի ուղով կընթանա, սակայ Արմանին երգելիս գրեթե ոչ ոք չէր տեսել, սակայն օրերս Անահիտ Սիմոնյանի ինսթագրամյան հարթակի պատմություններ բաժնում հայտնվեց մի հոլովակ, որտեղ Արման Հակոբյանը երգում է հոր՝ Հայկոյի սիրված և ճանաչված երգերից մեկը՝ «Վերև»-ը։

Հայկոյի այս գործը այնքան շատ է ասոցացվում նրա մա հվան հետ։ Իսկապես նա սիրո ճամփով գնաց վերև․․․ Արմանի կատարմամբ այս երգն այնքան հուզիչ է։

Հրապարակված հոլովակում Արմանի կատարման միայն մի փոքրիկ հատվածն է, սակայն լսողի հոգին ու սիրտն անմիջապես փոթորկում է։ Այն առաջարկում ենք դիտել վարը կցված հոլովակում։