«Կառավարությունը կայացրեց մի որոշում, որին սպասում էին հազարավոր ամուսնական զույգեր և կանայք». Արսեն Թորոսյան

«Կառավարությունը կայացրեց մի որոշում, որին սպասում էին հազարավոր ամուսնական զույգեր և կանայք». Արսեն Թորոսյան:ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր կառավարությունը կայացրեց մի որոշում, որին սպասում էին մեր հազարավոր ամուսնական զույգեր և կանայք։

Այսուհետ 2019 թվականից ներդրված անպտղության պետական ծրագրի շահառուներ են դառնում բոլորը՝ նախկին սահմանափակ խմբերի փոխարեն։

Սա նշանակում է, որ պետությունը պետական պատվերի շրջանակներում հոգալու է բոլոր նման ամուսանական զույգերի և կանանց արհեստական բե ղմնավորման և այլ օժանդակ տեխնոլոգիաների ծախսերը և մենք ունենալու ենք հազարավոր ծնված երեխաներ»: