Էդ օրը ես շատ անտրամադիր նստած էի սրճարանում: Իմացել էի, որ ամուսնուս կյանքում ուրիշ կին կա: Ամենավատն այն է, ոոր ես աշխատում էի ամուսնուս օֆիսում ու հասկանում էի, որ շուտով ինձ կհեռացնեն: Ես հ ղի էի ու անելիքս չգիտեի: Իմ սեղանին մոտեցավ երեսունն անց մի տղամարդ՝ մի բաժակ սուրճ դնելով սեղանին։ Թույլտվություն հարցրեց նստելու համար, ես գլխով արեցի: Բայց խոսելու տրամադրություն չունեի: Տղամարդը ուշադիր նայում էր դեմքիս: -Ձեզ հետաքրքրող բան կա՞,- հարցրի ես նայելով նրա աչքերին։
-Աշխատո՞ւմ եք: -Այո: Ամուսնուս ընկերությունում։ Բայց ես շուտով պետք է հեռանամ։ -Եկեք ինձ մոտ աշխատեք,- ասաց ու ինձ մեկնեց այցեքարտը: -Իմ տուրիստական գործակալությունում տոմսեր կլրացնեք այցելուների համար: Աշխատանքը դժվար չէ, աշխատավարձը՝ բարձր։ -Մենք անծանոթ ենք, ես չգիտեմ դուք ով եք, ինչու՞ պետք է վստահեմ ձեզ: — — Անկեղծ ասած: Ես ինքս չգիտեմ։ Երբ ձեզ տեսա հանկարծ ինձ թվաց, որ կինս անցավ իմ կողքով։ Իմ կինը մա հա ցել է երկու տարի առաջ վ թա րի պատճառով, նա ութ շաբաթական հ ղի էր:
Ես հիանալի տեսնում և հասկանում եմ, որ դուք իմ կինը չեք, չնայած նրան նման եք, նույն հայացքը, նույն աչքերը, նույնիսկ՝ ձայնը: Ես զգացի, որ դուք աջակցության կարիք ունեք: Ունեմ մեծ բնակարան, հինգ սենյակ, մենակ եմ ապրում, շատ տեղ կա։ Ես ձեզ տուն և աշխատանք եմ առաջարկում։ Ես պարզապես օգնություն եմ առաջարկում: Չգիտեմ ինչու, բայց ես նրան վստահեցի և առաջարկն ընդունեցի: Իմ փոքրիկի ծնվելուց հետո մենք ամուսնացանք: Ու առ այսօր չեմ փոշմանել: