Ինչպե՞ս հալեցնել մեքենայի դիմապակին ընդամենը մեկ վայրկյանում

ABC հեռուստաընկերության լրագրող Քեն Ուեդերսը որոշել է կիսվել իր յուրահատուկ գաղտնիքով, թե ինչպես կարելի է հալեցնել մեքենայի դիմապակին ձմեռային ցուրտ առավոտյան: Նախ, հատուկ ջանք պետք չէ գործադրել, և երկրորդ, ձեզանից ընդամենը մի քանի րոպե կպահանջվի:

Հիշեցում. Երբեք տաք ջուր մի լցրեք ձեր մեքենայի դիմապակու վրա: Արդյունքում դուք կունենաք ճաքճքված կամ կոտրված դիմապակի: Ըստ Քենի՝ ձեզ միայն երկու բան է պետք՝ սովորական քերիչ և սփրեյ: Բայց ի՞նչ է այս սփրեյը:

Այս խառնուրդը կարող եք պատրաստել տանը։ Բաղադրությունը՝ ալկոհոլ և ջուր։ Դուք պետք է դրանք խառնեք համապատասխանաբար 2/3 և 1/3 համամասնություններով: Ահա և ամենը, պատրաստ է, կարող եք օգտագործել: