Տղան սովորում էր հինգերորդ դասարանում: Նա ոչնչով չէր տարբերվում մյուս աշակերտներից: Բայց նա արեց մի բան, որը նրա հասակակաիցներից շատերը չէին կարողանա անել: Չնայած իր տարիքին նա արդեն մարդ է փրկել: Մեկ տարեկանից փոքր աղջիկը կմա հա նար՝ ընկնելով պատուհանից, բայց տղան ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում: Իր հայրենի քաղաքում նրան այժմ հերոս են համարում։
Տղան հիշում է, որ ինքը պատահաբար հայտնվել էր բակում, սպասում էր ընկերոջը: Հանկարծ վերևից ձայներ լսեց, նայեց և քարացավ: Երբ տղան հասկացավ, որ աղջիկն ընկնում է ցած, անմիջապես առաջ պարզեց ձեռքերը: Աղջիկն ընկավ ուղիղ նրա ձեռքերի մեջ և երկուսով ընկան գետնին: Տղան վնա սեց իր ծնկները, բայց այս կերպ նա մեղմացրեց հարվածը, և երեխան կենդանի մնաց:
Երբ նա տուն եկավ արցո ւնքոտ, կե ղտոտ, և տատիկը որոշեց, որ տղան կռ իվ է արել փողոցում: Բար կացավ տղայի վրա: Տղան փոխեց հագուստն ու տանից դուրս եկավ: Տատիկը ճշմարտությունն իմացավ մեկ ժամ անց բնակարան հայտնված ոս տի կանից։ Ընտանիքը հպարտանում է իր հերոսով: Նա չի ձգտում ծառայել ԱԻՆ-ում կամ ոստիկանությունում, այլ նախընտրում է ունենալ համակարգիչ։ Նա ասում է, որ ծրագրավորողներն ավելի շատ հնարավորություններ ունեն բարելավելու մարդկանց կյանքը։