Տոլյատիում ապրում է անսովոր կին Գալինա անունով, ով ձմռանը քայլում է սանդալներով և թեթև ամառային հագուստով: Նա պնդում է, որ բացարձակապես ցուրտ չի զգում և այդ կերպ պայքարում է հիվանդությունների դեմ ։ ԶԼՄ-ները կնոջն անվանում են իսկական ձյունանուշիկ ։ Տոլյատի բնակչուհի Գալինա Կուտեպովան արդեն ավելի քան 10 տարի չի հագնում ձմեռային հագուստ և քայլում է ձյան մեջ սանդալներով: Կինը ակտիվորեն վարում է սոցցանցերի իր էջերը և հրապարակում ամառային հագուստով իր ձմեռային զբոսանքների բազմաթիվ լուսանկարներ։
Գալինան 54 տարեկան է: Կինը աշխատում է մանկապարտեզում որպես դաստիարակի օգնական: Տեղի բլոգեր Եվգենի Հալիլովային Գալինան պատմել է, որ ավելի քան 10 տարի առաջ սկսել է կոփվել այդ ձևով և դադարել է ձմեռային հագուստ կրել:«Ես փողոցով այդպես եմ քայլու, քանի որ չեմ մրսում: Ձմռանը չեմ մրսում, իսկ ամռանն էլ չեմ շոգում: երբ այդ եղանակին բոլորը հոգնում են, ես շարունակում եմ աշխատել, ընդմիջում ինձ պետք չէ: Ահա այդպիսին է իմ օրգանիզմը»,-ասում է Գալինան:
Գալինայի ամուսինը նույնպես թրծվում է նրա հետ: Կինը պնդում է, որ սառնությունն օգնել է նրան դադարեցնել ուռուցքի զարգացումը։ Զույգը ունի չափահաս դուստր, որը աջակցում է ծնողների հոբբիին: Գալինան պատմում է, որ այս կենսակերպի շնորհիվ ազատվել է հիվանդություններից և դադարել այցելել բժիշկների: