Հավանաբար, ժամանակին այս զարմանահրաշ քարանձավը սովորական մարդկային տուն է եղել: Բարեբախտաբար, անցել են մութ ու դժվար ժամանակները, երբ մարդիկ ապրում էին նման քարանձավներում։ Սակայն այսօր էլ որոշ մարդիկ այնքան կրեատիվ ու ռոմանտիկ են, որ կարող են ստեղծել իրենց հաճելի ու օրիգինալ անկյունը։ Այս տղամարդը, որ նախկինում գործարար է եղել, ապշեցրել է բոլորին իր ֆանտաստիկ գաղափարով։ Նա միշտ երազել է նման տան մասին։
Նա վերադարձավ Մեծ Բրիտանիա՝ Ավստրալիայում ավելի քան 15 տարի աշխատելուց հետո: Հետո նա պատահաբար գնեց մի հին քարանձավ, որը նա և ընկերը այցելեցին իրենց երիտասարդության մի անձրևոտ օր: Քանի որ իր մանկության երազանքն էր ընտանիքի համար ստեղծել խաղաղ ու հաճելի գաղտնի վայր, նա չհապաղեց կյանքի կոչել իր երազանքը։ Այսպիսով, մի երիտասարդ այս գլուխգործոցը ստեղծել է պատմական քարանձավից։
Արդյունքն այնքան ապշեցուցիչ ու գեղագիտական էր, որ շատերը ցանկացան այցելել և տեսնել այն: Տարածքը վաճառվել է 63.000 ֆունտ ստեռլինգով, իսկ նոր սեփականատերը դրա վերանորոգման վրա ծախսել է 170.000 եվրո։ Տանտերը փորձել է դրսից պահպանել քարանձավի օրիգինալ տեսքը։ Նա պարզապես պատուհաններ է ավելացրել շենքին բնական լույսի համար: Եվ ինչպես տեսնում եք, քարանձավային տան հարմարավետ և էսթետիկ ինտերիերը պարզապես զարմանալի է: