Երեկոյան լսեցի, որ հայրս խոհանոցում ասում է մորս, որ լավ կլինի ինձ գյուղ ուղարկեն տատիկիս մոտ, որպեսզի չկարողանամ հանդիպել Դավիթի հետ: Հայրս ասում էր, որ իմ գլխում միայն քամիներ են: Հույս ունեի, որ մայրս ինձ կպաշտպանի, բայց սխալվում էի: Նա ասաց. -Այո, և թող գնա ու միաժամանակ կօգնի իր տատիկին, ուշքումիտքը միայն գրքերն են ու Դավիթը: Ուրեմն թող ապրի իր տատի հետ, ծանոթանա գյուղական պարզ կյանքի հետ։
Ես շատ վրդ ովված էի, բայց չէի կարող վի ճել հորս ու մորս հետ: Ահ, ցտեսություն ազատ կյանք։ Գյուղում տատի մոտ շատ ձանձրալի է: Մեկ օր անց հայրիկս մեքենայով ինձ տարավ գյուղ՝ տատիկի մոտ: Տատիկն առավոտյան ինձ շուտ արթնացրեց, շատ գործեր կան պարտեզում, տանը: Տատիկը շիլա էր պատրաստել, ես դեմքս ծամածռելով կերա: Ես իսկապես չէի ուզում օգնել, բայց ելք չունեի:
Հույս ունեի, որ տատիկի գործերը կավարտվեն։ Բայց ամեն օր նա ինձ նոր առաջադրանքներ էր տալիս։ Հետո նա ինձ սովորեցրեց տորթ թխել: Ծնողներս հանգստայն օրը գալու էին մեզ տեսակցության: Նրանց տեսնելով տատիկս սկսեց ինձ գովել: Մայրիկս զարմացած ինձ էր նայում: Ես գոհ էի, որ տատիկը գովում է ինձ։ Շուտով ես ու տատկիս ընկերացանք: Վստահաբար կարող եմ ասել, որ տատիկս իմ լավագույն ընկերն է։ Ես նրան վստահում եմ իմ բոլոր գաղտնիքները: Երբեք մի անտեսեք տատիկներին: Նրանք աստծո պարգև են մեզ: