Տղայիս կյանքիցս շատ եմ սիրում, բայց բաներ կան, որ կառավարելի չեն, ստացվում են մեր կամքից անկախ: Երեխայիս մենակ եմ մեծացրել. Ամուսինս թողել- գնացել է սիրուհու մոտ:
Բայց դե չեմ չարացել աշխարհի հանդեպ: Եկավ երեխուս ամուսնանալու պահը, շատ ուրախ էի, բայց երբ որ ծանոթացա հարսիս ծնողների հետ, մեջս մի բան կատարվեց:Բանն այն է, որ առաջին հայացքից սիրահարվեցի հրասիս հորը: Նրան հետո ասացի այդ մասին ու նա էլ հաստատեց, որ առաջին հայացքից ես էլ նրան եմ դուր եկել: Հիմա մի խոսքով միասին ենք, թեև՝ բոլորից գաղտնի:
Նաև միասին ապրելու մտքեր ունենք, որոնք ցանկանում ենք իրագործել:Հիմա չգիտենք՝ ոնց անենք, ոնց ասենք ընտանիքներին, ոնց սիրելիս բաժանվի կնոջից ու գա, հետս ապրի: Բացի էդ էլ, մի հարց կա. Տղուցս եմ վախում: Մտածում եմ՝ մի բան կանի, որ իմանա՝ պատվի հետ եմ խաղացել: Չգիտեմ ինչ անեմ, սիրահարվել եմ մինչև ականջներիս ծայրը: