15 զինծառայողի կյա նք խ լած հրդ եհի կապակցությամբ աշխատանքից կազատվի նաև 2-րդ բանա կային կորպուսի հրամանատարի տեղակալը մար տական հերթապահության գծով: Մինչ այս պահը հայտնի է դարձել հետևյալ պաշտոնյաների ազատման մասին. 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գն դապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյան, 2-րդ բանա կային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյան,
2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյան, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդե հային անվտա նգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյան:Այսօր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդ եհի կապակցությամբ Պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից կազատվեն նաև բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը,
բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը: Հունվարի լույս 19-ի գիշերը ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդ եհը 15 զինծառայողի կյ անք է խ լել: