Սիրանն ու Հայկը հանդիպում էին 4 տարի, բայց երիտասարդը չէր շտապում ամուսնության առաջարկություն անել, իսկ աղջիկը անհամբերությամբ սպասում էր այն օրվան, երբ կհագնի իր երազանքների սպիտակ զգեստը: Այն օրը, երբ իմացավ, որ հ ղի է, ուրախությունից լա ց եղավ: Երբ տղան վերջապես վերադարձավ տուն, նա գրկեց նրան ու հայտնեց ուրախ լուրը: Բայց տղայի դեմքին ուրախություն չկար: Մեզ երեխա պետք չէ, մենք առանց նրան էլ երջանիկ ենք, գնա և ազա տվիր նրանից:
— Եթե նա քեզ պետք չէ, ես ինքս նրան կպահեմ, իմ երեխայից ես չեմ հրաժարվի: Աղջկա այս խոսքերից հետո երիտասարդը հավաքեց իրերն ու հեռացավ: Ավելի ուշ աղջիկն իմացավ, որ նա սկսել է հանդիպել ուրիշ աղջկա հետ: Նրա կողքին միայն մտերիմ ընկերուհին էր: Մի օր ընկերուհին նրան առաջարկեց գնալ սրճարան՝ մի փոքր ցրվելու: Սկզբում չէր ուզում, տրամադրություն չուներ, բայց հետո միտքը փոխեց: Մի քանի սեղան այն կողմ նստած տղաներից մեկը աչքը նրանից չէր կտրում: Հետո մոտեցավ:
Աղջիկները դեմ չէին ծանոթանալ համակրելի երիտասարդի հետ: -Գուցե հիմա րություն կհնչի, բայց ես քեզ ժամադրության եմ հրավիրում: — ասաց տղան՝ կարմրելով։ -Դու լավ մարդ ես, ժամանակդ մի վատնիր ինձ վրա, դու ավելի լավին ես արժանի, — նույնպես կարմրելով պատասխանեց Սիրանը: Այնուամենայնիվ Համլետը նրան տուն ճանապարհեց: Սիրանը որոշեց պատմել իր կյանքի պատմությունը, որպեսզի տղան զուր հույսեր չփայփայի: Բայց տղան լուրջ սիրահարված էր: Ընկերները փորձում էին նրան հետ պահել. «Դու դեռ կգտնես քո իդեալը, մի շտապիր ամուսնանալ երեխա ունեցող աղջկա հետ, դա նորմալ չէ»: Բայց նրանք ամուսնացան և առ այսօր վայելում են ընտանեկան երջանկությունը սիրելի որդու հետ: Նրանք սպասում են իրենց երկրորդ զավակին: