Խոսքս ուզում եմ ուղղել աղջիկներ մեծացնող մամաներին: Ձեր աղջիկներին գործ անել սովորացրեք, չեմ ասում միանգամից խաշ եփեն ու զակատ անեն, բայց գոնե տարրական բաները պիտի անել իմանան: Ասենք կիսուրի հետ չեն ապրում, ի՞նչ են անելու: Շատ զայ րա ցած եմ հարսիս վրա, ավելի ճիշտ իրա մոր վրա: Շատ եմ սիրում իմ հարսին, իմ աղջկա պես, շատ լավ մարդա, բայց ոչ մի բան անել չգիտի:
Չեմ հասկանում, դրա մերը ինչ ա արել սաղ կյանքը, որ ոչ մի բան չի սովորացրել: Լավ, չի մտածե՞լ, որ աղջիկը ամուսնանալու ա, ընտանիք, երեխայա ունենալու: Ասենք առանձին էին ապրելու, պիտի փոշու ու կեղտի մեջ ապրեի՞ն: Աման լվանալ չգիտեր, անկողին հավաքել չգիտեր, նույնիսկ ձվածեղ սարքել չգիտեր: Մի օր մենակ էին մնացել, տղես սոված էր մնացել, տունն էլ՝ կեղտոտ:
Չեմ ուզում շատ կոպիտ նկատողություն անեմ, չեմ ուզում հարսիս սիր տը կոտրեմ, բայց իրա մոր վրա եմ ջղա յնա նում: Կամաց-կամաց սկսեցի սովորացնել, չեմ ասի, որ սիրով ա անում, բայց անում ա, էշը ցեխից հանում ա: Մտածում եմ, բա որ երեխա ունենան, ի՞նչ կլինի իրանց հալը: Մի նեղացեք, ուղղակի սովորացրեք, հենց ձեր աղջիկների օգտի համար: