Ճիշտ են ասում, որ իսկական ընկերուհի չկա, դրանք բոլորն էլ նա խանձ են, մենակ իրանց մասին են մտածում ու չասեք, որ դուք լավ ընկերուհի ունեք, մի օր իմ վիճակում կհայտնվեք

Ես ու Սաքոն դեռ դպրոցից սիրում էինք իրար: Չնայած դրա մասին իրար ոչ մի բան չէինք ասել: Բայց բոլորը զգում էին: Մեր դասարանի Վարսիկն էլ էր սիրահարված Սաքոյին, բայց Սաքոն իրա վրա ուշադրություն չէր դարձնում: Վարսիկը մեր դպրոցի ամենասիրուն աղջիկն էր, հարուստ ծնողներ ուներ: Բոլոր տղաները վազում էին հետևից, բացի Սաքոյից: Մեր վիպուսկնոյի օրը Սաքոն խոստովանեց, որ սիրում աա ինձ ու բոլորի ներկայությամբ: Վարսիկը քիչ մնաց նա խանձից պայթեր:

Հետո մենք իրար հետ ընդունվեցինք համալսարան, նույն կուրսում էինք: Վարսիկն էլ էր մեր հետ նույն կուրսում: Մի օր կուրսով քեֆի էինք գնացել: Կուրսի տղերքից մեկը կողքերս շատ էր պտտվում: Մի պահ Սաքոն չերևաց, էդ պահին էդ կուրսեցի տղեն ինձ գրկեց, ուզում էր համբուրեր: Վարսիկը կանչեց Սաքոյին ու մեծ կռիվ էղավ: Վարսիկը Սաքոյին ասեց. Ինչի՞ ես կռիվ անում, քո ընկերուհին էր թռել իրա գիրկը:

Էդ օրվանից հետո Սաքոն էլ չէր ուզում դեմքիս նայեր: Հետո իմացա, որ Վարսիկի հետ են հանդիպում: Ես թողեցի գնացի գյուղ: Իրանք ամուսնացան: Բայց մի տարի հետո բաժանվեցին: Սաքոն, թեև ուշացումով, իմացել էր, որ Վարսիկն էր կուրսեցի տղուն փող տվել ու ասել, որ նման բան անի: Սաքոն թքեց Վարսիկի վրա ու եկավ իմ մոտ, ներողություն խնդրեց: Բայց ես չներեցի: Հենց այդ անվստահության պատճառով մեկ երջանիկ զույգի փոխարեն երկու մենակություն ձևավորվեց։