Արցախյան խնդիրն ասես իր հերթին չի դադարում քննարկումների առանցքում մնալ։ Այն հիմնովին կերպով արդեն դարձել է մեծ գերխնդիր՝ ներկայիս իշխանության առաջնային հարցն համարվելով։
Արդեն մեկ ամսից ավել է, ինչ ադրբեջանական կողմն իր իբրև բնապահպանական ակցիան է շարունակում, ինչը, սակայն իրականում լիովին այլ նպատակ է հետապնդում իր մեջ։
Միջազգային տարբեր կառույցներ նույնպես շարունակում են իրենց արձագանքը տալ այս ամենին։ Օրերս նաև Հայ դատի հանձնախումբն է այս ամենի մասին պատրաստել մի հրապարակում և ցուցադրել հանրային հարթակում։
Ավելին, այս ամենից զատ նաև հայազգի համաշխարհային լայն ճանաչում ունեցող հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր միկրոբլոգի էջում հանրային կերպով հրապարակել է այն անչափահաս երեխաների մասին հրապարակումը, որոնք նաև իրենց կոչով են փորձում հանդես գալ՝
նշելով, որ արդեն տևական ժամանակ է, ինչ իրենք շարունակում են գտնվել տան անդամներով բոլորովին միմյանցից առանձին, քանի որ արդեն տևական ժամանակ է, ինչ շարունակում է փակ մնալ այն միակ ճանապարհը, որն հանդիսանում է նաև Արցախն աշխարհին կապող միակ հենասյունը։