Գնացի հորս մոտ, որ երեսին ասեմ, թե ինչ եմ մտածում իրա մասին, բայց նենց պատասխան լսեցի, որ մազերս բիզ-բիզ կանգնեցին, ստացվում ա էսքան ժամանակ ես իրան չեմ ճանաչել, ուզում էի ոտքերն ընկնել

Ես ընդհանրապես չեմ հիշում իմ մորը, չէմ էլ տեսել: Մեկ-մեկ հորս հարցնում էի մորս մասին, բայց թեման փոխում էր: Դաժե մեր հարազատները մորս մասին չէին խոսում: Ուզում էի իրա լուսանկարը տեսնեի, բայց ոչ մեկի մոտ չկար: Իմ մոտ նենց տպավորություն էր, որ նման մարդ ընդհանրապես գոյություն չի ունեցել: Հավատում էր, որ ինձ արագիլն ա բերել: Թե չէ ոնցա ստացվում, որ բոլոր երեխեքը մամա ունեն, ես չունեմ:

Պապաս ինձ լավ էր պահում, ամեն ինչով ապահովում էր, բայց իրանից ջերմություն չէի ստանում: Լավ հագցնում էր, ուսմանս վարձը վճարում էր: Սկսել էի մտածել, որ հերս էլ ինձ չի սիրում: Մեր վիպուսկնոյի օրը հերս չեկավ: Բոլոր երեխեքին ծնողները շնորհավորեցին, իսկ ես անտերի պես կանգնել էի: Հարսանիքիս էլ չեկավ: Փող տվեց, բայց չեկավ, երեխես, որ ծնվեց, դաժե չշնորհավորեց: Որոշեցի գնամ ու երեսին ասեմ, թե ինչ եմ մտածում իրա մասին:

Գնացի իրա մոտ, ասեցի էն ինչ մտածում էի: Ինքը լսեց, չընդհատեց, ու վերջում ասեց. Ես քո հերը չեմ: Մերդ իմ հետ ամուսնացավ, երբ դու շատ փոքր էիր: Բայց հետո քեզ թողեց իմ մոտ ու գնաց ուրիշ տղամարդու մոտ: Ես չուզեցի քեզ մանկատուն տամ: Մազերս բիզ-բիզ կանգնեցին լսածիցս: Քիչ էր մնում ոտքերն ընկնեի ու ներողություն խնդրեի: Հիմա ավելի շատ եմ սիրում իրան: