Ախր մեր ժամանակ սենց չէր է այ ժողովուրդ ջան։ Հիմիկվա հարսների ուշքն ու միտքը էդ անտեր հեռախոսներնա։ Մենակ թողես հագնվեն, դզվեն, փչվեն ու գնան ստեղ ընդեղ։ Այ տենց իմ հարսնա, սաղ օրը քեֆերի մեջա։ Բայց որ սենյակը մտնեք հետ-հետ կգնանք խոզությունից։
Մի հատ չի ասում լավ սպասի իմ սենյակը մի քիչ կարգի բերեմ։ Չնայած խի կասի, հենց ես իրա հետևից սաղ անում եմ, էլ շատ պետքնա մտածի սենյակ հավաքի։ Երեկ էլի հերթական անգամ մտա, որ դրա սենյակը հավաքեմ։ Մեկել կռացա, որ մահճակալի տակ ավլեմ, ու տեսնեմ մի քանի հատ կեղտոտ բաժակ։
Այ մարդ ես էլ ասում եմ մեր բաժակները ուր են անհետանում, դու մի ասա, սա գնումա իրա համար էն լուծվող կոֆեներիցա սարքում բերում խմումա, ու ալարումա բաժակը տանի իրա տեղը դնի գոնե: