Շատ փոքր եմ եղել, երբ ծնողներս ինձ մանկատուն են տվել: Նույնիսկ չեմ հիշել իրենց, շատ աղոտ ինչ-որ պատկերներ: 1 տարեկան եմ եղել հազիվ ու պարզ է որ չէի հիշի իրենց: Ինձ միշտ տանջել ա էն հարցը, թե ինչի են ինձ լքել, ինչով էի իրենց խանգարելու: Երբ չափահաս դարձա միակ նպատակս էր դարձել գտնել խնողներիս ու հենց իրենց էլ հարցնել, թե ինչի են իմ հետ էս ձևով վարվել:
Գտա իրենց գնացի, որ խոսեմ ու էտ օրվանից ի վեր ես ամեն օր Աստծուն շնորհակալ եմ լինում էն ամենի համար ինչ ունեմ ու հատկապես նրա համար, որ հենց մանկատանն եմ մեծացել, այլ ոչ թե ծնողներիս հետ:Երբ գտա իրենց տունը գնացի էնտեղ: Ու ահավոր էր իմ տեսածը: Հայրս էլ մայրս էլ հարբեցող են ու կործանված մարդիկ: Հարևաններից էլ հարցուփորձ արեցի ասեցին, որ ահավոր մարդիկ են շատ խար դախ են ու կործա նված կյանքով են ապրում: Ասեցին, որ նույնիսկ աղջիկ ունեն, ով անմուսնացավ ու ուղղակի փր կվեց իրենցից, թե չէ
փողոցային էին դարձնելու իրենց պես: Իմ աչքով էլ տեսա, իրանց վիճակը ու նույնիսկ ոչ էլ խոսեցի հետները, որովհետև կռվով ու գոռոցնեով բացեցին դուռն իմ առաջ ու ասեցին՝ դու ով ես ինչ ես ուզում գնա: Ես էլ լուռ հեռացա: Հասկանում եմ հիմա, որ ոչինչ հենց այնպես չի լինում: եթե ես իրենց հետ մնացած լինեի, հիմա չեմ էլ ուզում ասեմ, ինչ ճակատագրի էի արժանանալու: Իսկ էսպես ես արդեն իմ հարցի պատասխանն ունեմ ու հանգիստ կապրեմ իմ կյանքով: