«Ընդունի՛ր մեր աղոթքները, հեշտացրու մեր կյանքը ու առաջնորդի՛ր մեզ», ողորմության աղոթք

Տեր Աստված Ամենակարող, Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն նրանց հոգիներին։ Ողորմի՛ր մեզ, Տեր Աստված, որ ողջ ժամանակներում փառավորված ես երկնքում եւ երկրի վրա։ Բարի, երկայնամիտ, բազումողորմ եւ բարեգութ Աստված, որ սիրում ես արդարներին եւ ողորմում մեղավորներին, որոնցից մեկը ես եմ. որ չես ցանկանում մեղավորի կյանքի ավարտը, այլ դարձի գալն ու ապրելը. որ կանչում ես բոլորին ընտրելու փրկության ճանապարհը՝ խոստանալով օրհնել նրանց։ Ընդունի՛ր մեր աղոթքները, հեշտացրու մեր կյանքը ու

առաջնորդի՛ր մեզ պահելու ողջ պատվիրաններդ։ Սրբի՛ր եւ մաքրիր մեր հոգին ու մարմինը, քավի՛ր մեր մեղքերն ու փրկի՛ր մեզ ամեն տեսակ չա ր գործերից, ճանապարհ ցույց տուր խորհուրդներդ եւ ցանկություններդ ճիշտ կատարելու ու բժշկիր մեր հի վանդությունները։ Շրջապատի՛ր մեզ Քո սուրբ հրեշտակներով, որ նրանց բանակի առաջնորդությամբ եւ պահպանությամբ հասնենք հավատի միությանը ու Քո անհասանելի եւ անսահման փառքի զորությանը։ Մեր Տերն ու Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս մեզ պատգամում է. «Պետք է ամեն ժամ աղոթել եւ չձանձրանալ» (Ղուկ.18:1)։ Ուրեմն եկեք մի՛շտ աղոթենք։