Բնությունը չի դադարում մեզ զարմացնել: Թվում է, մենք արդեն լիարժեք կերպով ճանաչում ենք աշխարհը, այնուամենայնիվ շարունակում ենք մեզ համար բացահայտել մեզ շրջապատող աշխարհը:
1. Դելֆինի սուկուլենտներ (Senecio peregrinus)
Չափազանց հայտնի բույս Ճապոնիայում: Յուրաքանչյուր տերեւ հիշեցնում է փոքրիկ դելֆինի, որը ցայտում է ալիքների մեջ:
2. Ճապոնական մարիմո մամուռ (Marimo moss balls)
Սա արտասովոր ջրիմուռ է, որը չի սիրում արևի ուղիղ ճառագայթները։ Ակվարիումի հիանալի ձևավորում, բայց այն կարող է նաև ինքնուրույն գոյություն ունենալ առանձին տարայի մեջ՝ որպես աչքը շոյող դեկորի տարր: Մարիմոն կամ կլադոֆորան համարվում է հավերժական սիրո խորհրդանիշ, քանի որ այն աճում է շատ, շատ դանդաղ:
3. Տրախիանդրա (Trachyandra)
Մեդուզաների շոշափուկներ, թե՞ գանգուրներ: Այս բույսը ծագումով Աֆրիկայից է, սովոր է ապրել կիզիչ արևի տակ, ուստի այն պետք է շաբաթը մեկ անգամ ջրել:
4. Կրասուլլա ումբելլա (Crassula Umbella)
Սիրում է լույս և մաքուր օդ։ Բնությունն է ստեղծել այս գլուխգործոցը:
5. Էյֆորբիա (Euphorbia obesa)
Գեղեցիկ բույսը գալիս է Աֆրիկայից, բայց նույնիսկ կարող է դիմակայել սառնամանիքին: Ներսում խոնավություն է պահում, ինչպես կակտուսը։ Ծաղկում է 5-8 տարեկանից, իսկ ծաղիկներն անսովոր գեղեցիկ են։
6. Էյֆորբիա «մեդուզայի գլուխ» (Euphorbia сaput-medusae)
Թու նավոր բույս է, բայց այնքան օրիգինալ տեսք ունի։ Ծաղկում է դեղին ծաղիկներով։ Գորգոնարիան տան այս շատ անփույթ կանաչ բնակչի մեկ այլ անուն է: Սիրում է չոր օդը և զովությունը: