Մեր երրորդ հարկում մի տարեց կին ա ապրում, մի երկու ամիս առաջա տեղափոխվել մեր շենք: Մամաս նկատել էր, որ ընդամենը մի հատ հաց էր առնում, ուրիշ ոչ մի բան: Մի անգամ մամաս իրան հրավիրեց մեր տուն: Ինքն էլ պատմեցիրա պատմությունը: Պարզվում է, որ նրա 3 սենյականոց բնակարանը երեխեքը ծախել են, մի սենյականոց են առել, տվել իրան՝ ասելով, որ էդ էլ ա իրան հերիք: Ասել են, որ իրա մեռ նելուց հետո, էդ տունը կծախեն: Ու չեն հետաքրքրվել, թե ինչով ա ապրում: Թոշակն էլ մենակ հերիքում ա դե ղերին ու կոմունալներին:
Եթե մթերք առնի, դե ղ չի կարողանա առնի: Նա ինքն էլ չէր հասկանում, թե ինչպես են իր երեխաներն այդպես մեծացել։ Չէր ուզում հավատար, որ ինքը նրանց տենցա դաստիարակել: Մամաս ամեն օր կանչում ա էդ տատիկին, իրար հետ ճաշում են, շատ ա խղճում: Ու հպարտանում ա մեզանով, որ մենք տենց էգոիստ չենք: Տատիկը շատ բարի կին ա, ես զարմանում եմ, թե ինչի են իրա երեխեքը իրա հետ տենց վարվում: Չեն հասկանում, որ իրանք էլ են մեծանալու ու իրանց երեխեքն էլ իրանց հետ նման կերպ կվարվեն: