Իրիկունը հոգնած գործից եկա տուն, մի քիչ հանգստացա ու անցա տան գործերին: Ամեն օր ստուգում եմ տղուս դասերը, օրագիրը: Տղես բերեց օրագիրը: Բացեցի ու աչքս ընկավ դասատուի գրածը: Ձեր տղան դպրոց է գալիս ամեն օր նույն վերնաշապիկով, որը հավանաբար մեկ ամիս չի լվացվել: Բացի այդ, նրա վրայից շատ վ ատ հոտ է գալիս: Խորհուրդ կտայի նրան գոնե շաբաթը մեկ լողացնել:
Եթե որպես ծնող չեք կարողանում դա անել, ապա խնդրեք, թող ուրիշ մեկը անի: Տղուցս վերցրի գրիչն ու գրեցի. Իմ տղեն դպրոցա գալիս սովորելու համար, այլ ոչ թե նրա համար, որ ստուգեն, վերնաշապիկը լվացած ա թե չէ, կամ էլ լողացած ա թե չէ: Եթե դուք չեք կարողանում դաս սովորացնեք, ուրեմն խնդրեք, թող ուրիշ ուսուցիչ ձեր փոխարեն դա անի: