Նոր Երգ Հայկոյից ՝ «Կյանքով»․ Տեսանյութ

Դեռևս նախորդ տարի երգիչ Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը պահպանելու և հանրայնացնելու նպատակով ստեղծվել է «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը»: Հիմնադրամը հանդիսանում է Հայկոյի ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը, որը հետևելու է Հայկոյի ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանությանը ամբողջ աշխարհում։ Հիմնադրամը երեկ տեղեկացրել է, որ մի շարք հարթակներում հասանելի է Հայկոյի «Կյանքով» ստեղծագործագործությունը: Երաժշության հեղինակը Հայկոն է, իսկ խոսքերը՝ Ռաֆֆի Ալթունյան: